ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Էրոս Ռամազոտին չեղարկել է Բաքվում նախատեսված համերգը

Էրոս Ռամազոտին չեղարկել է Բաքվում նախատեսված համերգը
25.03.2016 | 09:50

«Perfetto» համաշխարհային շրջագայության շրջանակում Էրոս Ռամազոտին չեղարկել է ապրիլի 24-ին Բաքվում նախատեսված համերգը, փոխարենը նույն օրը նա ելույթ կունենա Թբիլիսիում, որից հետո Ռամազոտին կժամանի Երևան և ապրիլի 26-ին իր շքեղ համերգային ծրագրով կներկայանա հայ հանդիսատեսին: Երևանյան համերգին կհնչեն իտալացի երգչի հայտնի և սիրված հիթերը, մասնավորապես, 2012-ին թողարկված «Noi» ալբոմից: Նրա շոուն առանձնանում է իր տեխնիկական բացառիկությամբ, որի ձևավորման համար օգտագործվելու են փողոցային հին լապտերներ, ճաքճքված ասֆալտի էֆեկտով ճանապարհ, արվարձանին բնորոշ էլեմենտներ, ինչպես նաև պատառոտված գովազդային պաստառ, որն իրականում հսկայական էկրան է, որտեղ համերգի ամբողջ ընթացքում ցուցադրվելու են փաստագրական կադրեր և ուղիղ միացումներ համերգից: Շոուի սարքավորումները դժվարությամբ են տեղավորվում տասը հսկայական բեռնատարներում, իսկ ուղեկցող թիմում ավելի քան 90 մարդ է ընդգրկված:

Դիտվել է՝ 1053

Մեկնաբանություններ